Դավիթ Հարությունյանը փոքրիկ հույս ունի, որ գլխավոր դատախազը չի դառնա հանցակից
Իրավունք
13:20 27/12/2019
Հայաստան

Դավիթ Հարությունյանը փոքրիկ հույս ունի, որ գլխավոր դատախազը չի դառնա հանցակից

«Առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է, որը սահմանված է Քրեական օրենսգքրի 309-րդ հոդվածով (Պաշտոնեական լիազորություններն անցնել)»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրա նկատմամբ անձեռնմխելիությունն ամբողջ ծավալով է գործում։

Դ. Հարությունյանի խոսքով, գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, փոքրիկ հույս ունի, որ դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարաված հանցագործության հանցակից:

«Այն, որ խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, իմ կարծիքով, միանշանակ է»,- ասաց նա:

Հարցին, թե մեղադրանքը վերաբերում է Հրայր Թովմասյանի՝  արդարադատության   նախարար եղած ժամանակվա գործողություններին, այդ դեպքո՞ւմ էլ պետք է գործի անձեռնմխելիություն, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Այո, միանաշանակ, որովհետև անձեռնմխելիության  ինստիտուտը ստեղծված է, որպեսզի ապահովենք դատարանի անկախությունը: Օրինակ, եթե լիներ հակառակը,  անձեռնմխելիությունը,  եթե վերաբերեր միայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր է, հարցի էությունը կվերանա, նպատակը, թե ինչի համար է սահմանվել անձեռնմխելիությունը, կվերանա: Պատասխանը միանշանակ է՝ հենց անձը զբաղեցնում է  դատավորի պաշտոնը, անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ  ինքը դատավորի պաշտոն է զբաղեցնում, այլ ցանակացած նախորդող ժամանակահատվածի վրա»:

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրեցին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներո՝  «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Placeholder
Դավիթ Հարությունյանը փոքրիկ հույս ունի, որ գլխավոր դատախազը չի դառնա հանցակից