«Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի
Մշակույթ
14:00 28/12/2019
Հայաստան

«Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի:

Գերատեսչությունից տեղեկանում ենք, որ  ներկայացումը նվիրված է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:

Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի:

Ներկայացմանը մասնակցում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի  երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը:

Գլխավոր դերում հանդես կգա քոլեջի մասնագիտական 2-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյանը:

«Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Placeholder
«Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի