Վաշինգտոնում կկազմակերպվի «Հայկական ոդիսական» փառատոն
Մշակույթ
09:00 28/12/2019
Հայաստան

Վաշինգտոնում կկազմակերպվի «Հայկական ոդիսական» փառատոն

2020 թ․ փետրվարի 29-ից մարտի 5-ը Վաշինգտոնի ազգային պատկերասրահը համագործակցելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության  և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ, նախաձեռնել է կազմակերպել «Հայկական ոդիսական» հայ մշակույթին երաժշտությանը և ֆիլմերին նվիրված փառատոնը:

Ազգային կինոկենտրոնի տեղեկացմամբ, փառատոնի շրջանակներում ամերիկացի հանդիսատեսին կներկայացվեն հայկական դասական ֆիլմեր և երաժշտություն։ Փառատոնի կինոծրագրում ընդգրկված են Ս․Փարաջանովի «Նռան գույնը» և  «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերկանգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր»   ֆիլմը (թվայանցված միայն)։
 

Placeholder
Վաշինգտոնում կկազմակերպվի «Հայկական ոդիսական» փառատոն