ՀՀ բարձրագույն ղեկավարությունը «Եռաբլուր» պանթեոնում է
Քաղաքական
11:29 28/12/2019
Հայաստան

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը «Եռաբլուր» պանթեոնում է

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ամանորին ընդառաջ այցելել է «Եռաբլուր» պանթեոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն  Ամանորին ընդառաջ այցելել են «Եռաբլուր» պանթեոն։

«Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքին կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տերունական աղոթք կարդաց զոհվածների հոգու համար։

Placeholder
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը «Եռաբլուր» պանթեոնում է