Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»
Քաղաքական
10:45 03/01/2020
Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնաբանել է Իրաքում ԱՄՆ գործողությունը, որի հետևանքով սպանվել է «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ  Սուլեյմանին։ Այս մասին հայտարարությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում, գրում է Գազետա.ռու-ն։ 

Արտգործնախարարը այդ գործողությունն անվանել  է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ», ինչպես նաև «հիմար էսկալացիա»:

Զարիֆի խոսքով՝ Ղասեմ Սուլեյմանի ղեկավարած Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Կուդս»  հատուկ ջոկատը ԻՊ-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ուժն է։

ԱԳ նախարարը ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի հրամանատարի սպանության հետևանքների համար։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։

Նշվել է նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

Placeholder
Իրանի ԱԳ նախարարը Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»