Համալսարանական բժիշկները Ամանորի գիշերը 14 վիրահատություն են իրականացրել
Առողջություն
10:15 03/01/2020
Հայաստան

Համալսարանական բժիշկները Ամանորի գիշերը 14 վիրահատություն են իրականացրել

Համալսարանական բժիշկները Ամանորի գիշերը 14 վիրահատություն են իրականացրել, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացված վնասվածքների և այրվածքների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Վստահ եմ, որ հանրապետության մասշտաբով այս թիվն ավելի մեծ է։ Համալսարանական բժիշկները, Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:30-ից մինչ այս պահն աշխատում են լրիվ ծանրաբեռնվածությամբ: Ամանորի գիշերը միայն իրականացրել են 14 վիրահատություն, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացված վնասվածքների և այրվածքների»,- գրել է ռեկտորը։

 

 

Placeholder
Համալսարանական բժիշկները Ամանորի գիշերը 14 վիրահատություն են իրականացրել