Ղազախստանում ուսուցիչներին վիրավորողներին սպառնում է կալանավորում
Կրթություն, գիտություն
17:49 04/01/2020
Աշխարհ

Ղազախստանում ուսուցիչներին վիրավորողներին սպառնում է կալանավորում

Ղազախստանում խորհրդարանը դեկտեմբերի վերջին  հաստատել է «Մանկավարժների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որի հիմքով արդեն 2020 թվականին նրանք, ովքեր կվիրավորեն   ուսուցիչներին, կարող են հայտնվել ճաղերի հետևում։  zolord.ru-ի հաղորդմամբ, մնում է միայն երկրի նախագահը ստորագրի օրենքը։

«Ուսուցչին վիրավորողը կտուգանվի։ Կրկնվելու դեպքում օրենքը խախտողին սպառնում է նույնիսկ վարչական կալանք»,- ասել է կրթության նախարարը։

Այս ամսից Ղազախստանում ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է մեկ քառորդով, բացի այդ նախատեսվում են ուսուցիչների խրախուսման այլ միջոցառումներ։ 

Օրենսդրորեն արգելվում են նաև մանկավարժների ներգրավումն իրենց ոչ հարիր գործունեությանը։  Նրանք, ովքեր կխախտեն օրենքը, կտուգանվեն։ 
 

Placeholder
Ղազախստանում ուսուցիչներին վիրավորողներին սպառնում է կալանավորում