Ավստրալիայում Քվենտին Տարանտինոն ճանաչվել է լավագույն ռեժիսորը
Մշակույթ
18:18 04/01/2020
Աշխարհ

Ավստրալիայում Քվենտին Տարանտինոն ճանաչվել է լավագույն ռեժիսորը

Ավստրալիայի Կինոյի և Հեռուստատեսային Արվեստի ակադեմիան  (AACTA) Քվենտին Տարանտինոյին ճանաչել է լավագույն ռեժիսոր «Մեկ անգամ Հոլիիվուդում» ֆիլմի համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Hollywood Reporter-ին։

Լավագույն ֆիլմ է ճանաչվել կորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը»։ Սցենարի համար մրցանակը տրվել է նորզելանդացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Թայկա Վայտիտին  «Jojo Rabbit» ֆիլմի համար։

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Ադամ Դրայվերը, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Սիրշա Ռոնանը։

«Ջոկեր» և «Մակաբույծը» ֆիլմերը  չորսական մրցանակի են արժանացել AACTA International Awards-ում։ Մրցանակաբաշխությունը կայացել է  երեկ երեկոյան Լոս Անջելեսում։
 

Placeholder