Ռուսական ֆիլմերի դրամարկղային եկամուտները մեկուկես միլիարդով նվազել են
Մշակույթ
19:36 04/01/2020
Աշխարհ

Ռուսական ֆիլմերի դրամարկղային եկամուտները մեկուկես միլիարդով նվազել են

2019 թվականի ընթացքում ռուսական կինոյի դրամարկղային եկամուտը կազմել է 12,3 միլիարդ ռուբլի՝ 1,5 միլիարդով պակաս 2018 թվականից։ Բացի այդ նվազել է ռուսական ֆիլմերի հաճախելիությունը՝ բոլոր այցելությունների 23 տոկոս։ Պատճառներից մեկն, ըստ ոլորտի պատասխանատուների, մի շարք սպասված հոլիվուդյան ֆիլմերի էկրան բարձրանալն է։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։ 

2019-ին էկրան բարձրացան «Դիսնեյի» հանրահայտ մուլտֆիլմերի ռիմեյքները՝ «Առյուծ արքան», «Ալադինը» և «Դամբոն», 4 ֆիլմ Marvel-ից։ Ռուսական ֆիլմերից վարձույթում ամենաշատը գումար է հավաքել «T-34» մարտաֆիլմը, այն դիտել է 8,8 միլիոն մարդ, տոմսերի համար վճարել են շուրջ 2,3 միլիարդ ռուբլի։ Երկրորդ տեղում կատակերգական սերիալների վրա հիմնված ֆիլմեր են՝ «Ոստիկանը Ռուբլյովկայից» ֆիլմի երկու մասերը, որոնք հավաքել են 1,7 միլիարդ ռուբլի։
 

Placeholder