Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթ
13:49 04/01/2020
Հայաստան
Իջևանի շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը
Հունվարի 6-ին ժամը 13:30-ին Իջևանի շատրվանների հրապարակում տեղի կունենա Սուրբ Ծննդյան միջոցառում։ Միջոցառման հատուկ հյուրը Հայաստանի պետական ջազ նվագախումբն է (գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունց)։
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ելույթ կունենան նաև Իջևանի արվեստի դպրոցի սաները, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն ու Պատանեկան տիկնիկային թատրոնը։
Placeholder