«Արսենալը» հրաժարվել է Մխիթարյանին 10 միլիոն եվրոյով վաճառել «Ռոմային»
Սպորտ
19:18 04/01/2020
Աշխարհ

«Արսենալը» հրաժարվել է Մխիթարյանին 10 միլիոն եվրոյով վաճառել «Ռոմային»

Լոնդոնի «Արսենալը» հրաժարվել է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ռոմային»։ Այս մասին գրում է championat.com կայքը՝ հղում անելով Forza Roma-ին։

Աղբյուրի տեղեկատվության համաձայն, «Ռոման» Մխիթարյանի համար 10 միլիոն եվրո է առաջարկել։ Սակայն «Արսենալը» մերժել է՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով  շարունակել  բանակցությունները։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։ Հայ կիսապաշտպանի շուկայական տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

 

Placeholder
«Արսենալը» հրաժարվել է Մխիթարյանին 10 միլիոն եվրոյով վաճառել «Ռոմային»