«Անհայտ Փարաջանովը» ֆիլմի երաժշտությունը հանձն է առել գրել Տիգրան Մանսուրյանը
Մշակույթ
19:21 04/01/2020
Հայաստան

«Անհայտ Փարաջանովը» ֆիլմի երաժշտությունը հանձն է առել գրել Տիգրան Մանսուրյանը

Այժմ աշխատանքներ են տարվում Սերգեյ Փարաջանոցի «Նռան գույնը»  ֆիլմի հիմնական մոնտաժից  դուրս մնացած կադրերով և կինոնկարին վերաբերող այլ նյութերով  ֆիլմ նկարահանելու ուղղությամբ՝ «Անհայտ Փարաջանովը», որի երաժշտությունը կրկին հանձն է առել գրել մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։ 

2018 թվականի օգոստոսին  հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։

Լեհական FIXAFILM  ընկերության կողմից  առաջինը վերականգնվել և թվայնացվել է  Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական կինոնկարը։  Գրեթե միաժամանակ, FIXAFILM  ընկերության հետ սկսվել է  «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի վերականգնման և թվայնացման աշխատանքները։ 103 տուփ ոչնչացումից փրկված (հրահանգ էր եղել այրել մնացած ժապավենները) ժապավենից  սկզբում վերականգնվել է  կադրերի 1/3-ը։

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նշանավոր ֆիլմը թողարկվել է 1968 թ և նվիրված է Սայաթ-Նովային։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։

Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

Placeholder
«Անհայտ Փարաջանովը» ֆիլմի երաժշտությունը հանձն է առել գրել Տիգրան Մանսուրյանը