Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան անհանգստացած է տարածաշրջանում ամերիկա-իրանական լարվածության սրմամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել կապված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ոչնչացնելու ԱՄՆ գործողության կապակցությամբ, ինչը տարածաշրջանում կուժեղացնի անկայությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
«Մենք խորապես անհանգստացած ենք տարածաշրջանում ամերիկա-իրանական լարվածության սրմամբ: Մենք վճռականորեն հաստատում ենք, որ Իրաքը հակամարտության գոտի վերածելը կվնասի ինչպես Իրաքի, այնպես էլ մեր տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Ակնհայտ է, որ Սոլեյմանիի և նրան ուղեկցող շարասյան ոչնչացման գործողությունը կբերի անվստահության և անկայունության աճին տարածաշրջանում»,- նշված է հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում չմոռանալ, որ նման սպառնացող քայլերը վնաս կհասցնի բոլոր կողմերին։
«Թուրքիան միշտ դեմ է լարվածությանը, արտաքին ազդեցություններին, սպանություններին և միջկրոնական թշնամանքին: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել ողջամտությունը, խուսափել քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել մեր տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը և առաջնահերթություն տալ դիվանագիտական կարգավորմանը» նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության արդյունքում սպանվել էր ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին։ Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ Իրաքում գործողություն է իրականացրել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար:
Իրանի նախագահը, գերագույն առաջնորդը, վարչապետը խոստացել են պատասխան տալ ամերիկյան կողմի գործողություններին։