Լևոն Քոչարյան. Հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեք
Քաղաքական
12:50 06/01/2020
Հայաստան

Լևոն Քոչարյան. Հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն արձագանքել է ԱԱԾ տարածած հաղորդագրությանն ու տեսանյութին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ հրապարակած տեսանյութում դեմքը փակած քաղաքացին հայտարարում է, որ իշխանություններին վարկաբեկող հայտարարություններ է տարածքում, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունի ու համարում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անարդար է։

«Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության(altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։

P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեն»,-գրել է Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում։

Placeholder