Հովհաննես Ազոյանի հետ կապված միջադեպի փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել
Իրավունք
18:53 06/01/2020
Հայաստան

Հովհաննես Ազոյանի հետ կապված միջադեպի փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել

Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել ,որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։

Ոստիկանությունից հայտնում են՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։

Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։

Placeholder