Մնացականյանը Զարիֆի հետ հեռախոսազրույցում կարևորել է հետագա լարվածության կանխումը
Քաղաքական
10:00 06/01/2020
Տարածաշրջան

Մնացականյանը Զարիֆի հետ հեռախոսազրույցում կարևորել է հետագա լարվածության կանխումը

Իրանական կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել  հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ԱԳ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ  համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

Placeholder
Մնացականյանը Զարիֆի հետ հեռախոսազրույցում կարևորել է հետագա լարվածության կանխումը