Բարսելոնան, Բավարիան և Բորուսիան հետաքրքրված են գերմանացի պաշտպանի ծառայություններով
Սպորտ
18:18 07/01/2020

Բարսելոնան, Բավարիան և Բորուսիան հետաքրքրված են գերմանացի պաշտպանի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է «ՌԲ Լայպցիգի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Լուկաս Կլոստերմանով, հայտնում է armsport.am-ը՝ հղում տալով sport.de-ին:

«Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» նույնպես հավակնում են 23-ամյա ֆուտբոլիստին: Կլոստերմանի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 35 միլիոն եվրո:

Գերմանացի պաշտպանը բավականին լավ անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը: Նա Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրել է 16 հանդիպում և աչքի ընկել մեկ խփած գոլով:

 

Placeholder