Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին
Քաղաքական
16:59 07/01/2020

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով անվտանգության լրացուցիչ միջոցներ է կիրառում և զգոնության ու զգուշության կոչ է անում Վրաստանում գտնվող քաղաքացիներին:

Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրաստիճան սրված է, ինչի պատճառով, հնարավոր է, արտերկրում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիները վտանգի առաջ կանգնեն»- ասվում է դեսպանատան էջում հրապարակված հայտարարությունում: ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է, զերծ մնալ հասարակական վայրերում լինելուց և հոգ տանել սեփական անվտանգության համար:

Placeholder
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին