Ավստրալիա. Կենդանիները կրակի մեջ
Հասարակություն
10:37 08/01/2020
Աշխարհ

Ավստրալիա. Կենդանիները կրակի մեջ

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի ավստրալիական բաժնի տվյալներով, Ավստրալիայում անտառային ուժեղ հրդեհներից հնարավոր է զոհված լինի 1,25 միլիարդ կենդանի: Այս մասին գրում է Եվրանյուզը:

Բնապահպանները կարծում են, որ արդեն մի քանի ամիս շարունակվող հրդեհից  Նոր հարավային Ուելս նահանգի մերձակա շրջաններում զոհ են դարձել հազարավոր կոալաներ, նաև կենգուրուներ, կակադուներ, պարկավոր սավառնասկյուռներ: 

Հրդեհներից ոչնչացվել է ավելի քան 6,5 միլիոն հեկտար անտառ, շուրջ 2000 բնակելի տուն և 3000 վարչական և գյուղատնտեսական շինություններ:  2019 թվական փետրվարից սկսված հրդեհներից հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում 3 հրշեջ, 6-ը կորել են անհայտ:

Placeholder
Ավստրալիա. Կենդանիները կրակի մեջ