Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները միջազգային մրցույթում արժանացել են մրցանակների
Մշակույթ
14:51 08/01/2020
Հայաստան

Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները միջազգային մրցույթում արժանացել են մրցանակների

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի երկու ստեղծագործությունները «Tenth Piano Composition Competition Fidelio Online» մրցույթում (Իսպանիա) արժանացել են մրցանակների: Այս մասին տեղեկացնում են Կոմպոզիտորների միությունից: 

Կոմպոզիտորի «Swinging Bach» ստեղծագործությունը մրցույթի ջազային անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ «Drops» ստեղծագործությունը ատոնալ ժամանակակից անվանակարգում՝ երրորդ մրցանակի։

Ջազային անվանակարգում ներկայացված է եղել 21 երկրից 61 ստեղծագործություն, իսկ  ատոնալ ժամանակակից անվանակարգում՝ 20 երկրից 49 ստեղծագործություն:

Placeholder
Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները միջազգային մրցույթում արժանացել են մրցանակների