Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Թավադյանի աջակիցները դատախազությունից պահանջում են ազատ արձակել նրան
«Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանքից ազատ արձակելու պահանջով գլխավոր դատախազության շենքի դիմաց են հավաքվել նրա աջակիցները։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Ո՞վ է հաջորդը», «Ոչ ապօրինի կալանավորմանը», «Հակաօրենքի երկիր նոր Հայաստանը» և այլ գրություններով պաստառներ։
«Մենք այսօր հավաքվել ենք այսօր այստեղ՝ կրկնելու մեր պահանջը, առաջնահերթ քննարկել պարոն Թավադյանի խափանման միջոցի հարցը։ Պահանջում ենք ազատություն պարոն Թավադյանին»,-հայտարարեց ակցիայի մասնակից Նարեկ Մութաֆյանը՝ ընդգծելով, կալանքներով իրենց վախեցնել չեն կարող, դրանք ավելի են միավորում իրենց։
Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ Թավադյանի կալանավորումն ապօրինի է, այն ճնշում է հեռուստաընկերության վրա։
«Ես շշուկներ լսել եմ, որ նրա գույքի, անձնական հաշիվների վրա կալանք են կիրառել, չգիտեմ, դրանք սխալ են, թե՞ ճիշտ»,-ասաց Հարությունյանը՝ նկատելով, որ դա ֆինանսական խնդիրների առաջ է կանգնեցնելու հեռուստաընկերությանը։
Նրա խոսքով, Թավադյանին առաջադրված մեղադրանքը շինծու է, պատճառը նրա անձնական կապերն են։
«Եթե նա չլիներ Ռոբերտ Քոչարյանի ընկերը... կալանավորել են, որովհետև նա ընկեր է, ընկեր լինելու համար են կալանավորել, նոր Հայաստանում ընկերությունն ընդունելի չէ, բոլորը բոլորի վրա գործ պիտի տան»,-ասաց տնօրենը՝ ընդգծելով, որ սեփականատերը չի միջամտել հեռուստաընկերության աշխատանքին։