Սուրեն Սարգսյան. Կարմիր գիծը հատված է
Քաղաքական
10:21 08/01/2020
Հայաստան

Սուրեն Սարգսյան. Կարմիր գիծը հատված է

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համոզված է, որ ԱՄՆ-ի և Իրանի շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան։

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի...

Ասել էի, որ «գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:

Իրանը պատասխան հարված կհասցնի:

Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:

Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:

Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:»

Լավ կանխատեսում չունեմ...»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ Իրանն այսօր վաղ առավոտյան հրթիռային գրոհ է իրականացրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ 

Իրանն իր տարածքից տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ արձակել է առնվազն երկու իրաքյան օբյեկտների ուղղությամբ, որոնցում գտնվում են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի զինված ուժերը։

Placeholder
Սուրեն Սարգսյան. Կարմիր գիծը հատված է