«Օսկարը» կրկին կանցկացվի առանց հաղորդավարի
Մշակույթ
10:39 09/01/2020
Աշխարհ

«Օսկարը» կրկին կանցկացվի առանց հաղորդավարի

ABC Entertainment  նախագահ Քերի Բերկը հայտարարել է, որ Կինեմատոգրաֆիստական արվեստի և գիտության ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը 2020 թվականին անցկացվելու է առանց հաղորդավարի: Այս մասին գրում է  Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:

Փետրվարի 9-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությունը նման ֆորմատով անցկացնելը կապված է անցած տարվա լավ արդյունքով ու ակնարկներով: Այն ժամանակ 30 տարվա մեջ առաջին անգամ  մրցանակաբաշխությունը կայացել էր առանց հաղոդավարի, քանի որ ամերիկացի դերասան Քևին Հարթը հրաժարվել էր վարել «Օսկար-2019» մրցանակաբաշխություն, հրաժարվելու պատճառը վրդովմունքի ալիքն է, որ բարձրացել էր սեռական փոքրամասնությունների վերաբերյալ դերասանի բացասական արտահայտություններից հետո: Իսկ հետո արդեն կազմակերպիչները հաղորդավար չէին գտել: Նշվում է, որ 2019 թվականին «Օսկարը» դիտել է 29,6 միլիոն մարդ:
 

Placeholder