Ձմեռային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը՝ այսօր
Սպորտ
16:59 09/01/2020

Ձմեռային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը՝ այսօր

2020 թվականը օլիմպիական տարի է: Այն սկսվում է օլիմպիական խաղերով, բայց` պատանեկան:

Շվեյցարիայի Լոզան քաղաքում այսօր ` հունվարի 9-ին , երեկոյան, տեղի կունենա ձմեռային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցավայր է ժամանել միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: 79 երկրների մարզիկ-մարզուհիներն իրենց ունակությունները կդրսևորեն 16 մրցաձևերում:

Հայաստանի պատվիրակությունը խաղեր  կմեկնի հունվարի 17 –ին: Դահուկավազքի մրցումներին կմասնակցի  աշոցքցի  Սպարտակ Ոսկանյանը:

Պատանեկան սպորտի համաշխարհային ստուգատեսը կավարտվի հունվարի 22 –ին:

 

Placeholder
Ձմեռային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը՝ այսօր