Լոռիի և վրացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը խզվել է
Սպորտ
10:22 10/01/2020
Հայաստան

Լոռիի և վրացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը խզվել է

«Լոռի ՖԱ»-ն և վրացի կիսապաշտպան Լևան Մատչարաշվիլին երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Մատչարաշվիլին «Լոռի» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին։ Ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։

«Լոռի ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնել Լևանին կատարած աշխատանքի, նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Placeholder