2019 թվականի դեկտեմբերին ուղևորահոսքն աճել է 6 տոկոսով
Տնտեսություն
15:49 10/01/2020
Հայաստան

2019 թվականի դեկտեմբերին ուղևորահոսքն աճել է 6 տոկոսով

2019 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ 2019թ. դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226,786 ուղևոր:

2019 թվականի դեկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10,535 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:

2019 թվականին Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 3,169,144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Placeholder
2019 թվականի դեկտեմբերին ուղևորահոսքն աճել է 6 տոկոսով