Կխաղա՞ Բրեդ Փիթը «Օուշենի տասնչորս ընկերը» ֆիլմում
Մշակույթ
18:30 11/01/2020
Աշխարհ

Կխաղա՞ Բրեդ Փիթը «Օուշենի տասնչորս ընկերը» ֆիլմում

Հայտնի դերասան Բրեդ Փիթը ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ չի նկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերը» ֆիլմի շարունակությունում: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝  հղում անելով Independent-ին:

«Հիմա կյանքում իմ նպատակները շատ պարզ են՝ լինել երջանիկ, առողջ և փորձել չհայտնվել այնպիսի ֆինանսական իրավիճակում, երբ ստիպված նկարահանվեմ «Օուշենի տասնչորս ընկերը» ֆիլմում,- կատակել է դերասանը:

Նա ստացել է  ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակը  ռեժիսոր Տարանտինոյի «Մեկ անգամ Հիլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար:

Բրեդ Փիթը նկարահանվել է «Օուշենի տասնմեկ ընկերը» ֆիլմում 2001 թվականին և  ֆիլմի երկու հաջորդ մասերում: Վերջին շրջանում դերասանն ավելի ընտրողաբար է մոտենում դերերին և մեծ ժամանակ տրամադրում պրոդյուսերական  նախագծերին:
 

Placeholder