Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Ուկրաինական Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որը կործանվել է Թեհրանի մոտակայքում, պատահաբար է խոցվել՝ մարդկային սխալի հետևանքով: Այս մասին նշված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Գլխավոր շտաբից նշել են, որ ինքնաթիռը խոցել են, քանի որ այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով: Ինչպես նշված է հայտարարության մեջ, դա տեղի է ունեցել «մարտական բարձր պատրաստության պայմաններում», ինչը կապված է Իրաքում ԱՄՆ ռազմակայանների հրթիռային հարվածներից հետո ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ:
Նշենք նաև, իր հերթին, Թվիթերի իր միկրոբլոգում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը գրել է, որ մարդկային սխալը ճգնաժամի ժամանակ՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։ Նա նաև ցավակցություն և ներողություն է հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են։ Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։