Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան
Սպորտ
17:32 11/01/2020
Հայաստան

Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան  էջից։

«Բրազիլիայում անհատական մարզման ընթացքում ստացված վնասվածքի պատճառով Մարկոսը Հայաստանում անցավ լրացուցիչ բուժզննում: Պարզվեց, որ ֆուտբոլիստը պետք է վիրահատվի, որից վերջինս հրաժարվել է և որոշել դադարեցնել կարիերան», - ասվում է հաղորդագրության մեջ:

Placeholder
Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան