Դիլիջանում, Ստեփանավանում, Ճամբարակում և Ամասիայում ձյուն է տեղում
Հասարակություն
10:00 11/01/2020
Հայաստան

Դիլիջանում, Ստեփանավանում, Ճամբարակում և Ամասիայում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Սիսիան-Գորիս և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում տեղում է ձյուն:

 

Placeholder
Դիլիջանում, Ստեփանավանում, Ճամբարակում և Ամասիայում ձյուն է տեղում