Պետական կամերային նվագախումբը, Սվետլանա Նավասարդյանն ու Գևորգ Ղարաբեկյանը՝ մեկ բեմում
Մշակույթ
19:00 11/01/2020
Հայաստան

Պետական կամերային նվագախումբը, Սվետլանա Նավասարդյանն ու Գևորգ Ղարաբեկյանը՝ մեկ բեմում

Հունվարի 25-ին դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի  (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում: Հանգես կգա նաև դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը:

Ծրագրում ընդգրկված է Մոցարտ, Արենսկի, Շոստակովիչ: 

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագացանկն ընդգրկում է Յ.Բախի, Լ.Բեթհովենի, Ռ.Շումանի, Պ.Հինդեմիթի, Դ.Շոստակովիչի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Գ.Հովունցի, Տ.Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 

Placeholder
Պետական կամերային նվագախումբը, Սվետլանա Նավասարդյանն ու Գևորգ Ղարաբեկյանը՝ մեկ բեմում