Տիգրան Հեքեքյան. Երբ եղավ հեղափոխությունը, երկրորդ հարկն էին սարքում, արագ–արագ հինգ հարկն էլ սարքեցին
Մշակույթ
16:47 13/01/2020
Հայաստան

Տիգրան Հեքեքյան. Երբ եղավ հեղափոխությունը, երկրորդ հարկն էին սարքում, արագ–արագ հինգ հարկն էլ սարքեցին

««Հին Երևան» նախագիծը վաղուց վերածվել է բիզնես նախագծի, դարձել է  5 հարկանի շենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

Նրա խոսքով, վաղուց որոշվել է, որ ոչ մի թանգարան, մշակութային  ոչինչ չի լինելու այդտեղ,  միայն  հյուրանոց, սրճարան, ռեստորան, վարձակալվող տարածքներ:

«Սնկի նման այնտեղ աճում են հինգհարկանի շենքերը, ոչ ոք բան չի ասում, մինչդեռ ասում էին երկու հարկանի շենքեր են լինելու»,- ասաց Տ.Հեքեքյանը:

Մաեստրոն նշեց, երբ որ եղավ հեղափոխությունը, ընդամենը երկրորդ հարկն էին սարքում, արագ –արագ հինգ հարկն էլ սարքեցին:

«Նոր Հայաստանում էլի շարունակվում են ապօրինություններ: Իհարկե, նախարարությունն է այս ամբողջը վերահսկում, բայց, ինձ թվում է, ինչ որ օրենսդրական պակաս կա, այս  մարդկանց ձեռքում լծակ չկա, դիմում են ոստիկանություն, ոչինչ չի լինում»,- ասաց Տիգրան Հեքեքյանը:

Ասուլիսին ներկա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասաց, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունից հետո, որ այլևս որևէ հուշարձան չի քանդվելու, այդպես էլ եղել է:

«Նկատի չունենք փլուզվելու դեպքը, այլ քանդել՝ բուլդուզերով քանդել»,- իր ասածը հստակեցրեց նա:

Տ. Հեքեքյանն արձագանքեց. «Այսինքն ստացվում է՝ կարելի է այնպես անել, որ ինքն իրեն քանդվի, բայց այդտեղ մենք մեղք չունենք»:

Հիշեցնենք, որ  Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է դեռ 2019 թ. հունվարի 11-ին:  Հենց այդ շենքոի, անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։ Մինչ այս պահը շենքը դեռ նույն վիճակում է, թեև պատկան մարմինները հայտարարել էին, նույնիսկ պայմանագիր կնքել, որ այն վերականգնվելու է:

Placeholder