ՏԶՆԿ. Պետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել
Տնտեսություն
15:04 14/01/2020
Հայաստան

ՏԶՆԿ. Պետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է «Թվային մանիպուլյացիա» խորագիրը կրող վերլուծությունը, որտեղ անդրադարձ է կատարվել բյուջեի՝ 105 մլրդ գերակատարմանը։

Կենտրոնից նշում են՝  վերլուծությունը փաստում է, որ պետբյուջեի հարկային եկամուտները տարեկան ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել: Վերլուծության մեջ ասված է.

«2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով ի սկզբանե պլանավորված էր ապահովել 1 տրիլիոն 401 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Տարվա ընթացքում, հաշվի առնելով մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, ինչը բնական գործընթաց է, ՀՀ կառավարության որոշումների արդյունքում այս ցուցանիշը փոփոխվել և դարձել է վերջին հրապարակված տվյալներով շուրջ 1 տրլն 465 մլրդ դրամ:

Եթե հաշվի առնենք, որ 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամի եկամուտ, ուստի կարելի է փաստել, որ տարեկան ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 62.4 մլրդ դրամով: Նշենք, որ 105.2 մլրդ դրամով գերակատարման մասին խոսելիս հաշվի է առնվել 42.8 մլրդ դրամ գերավճարների վերադարձը տնտեսվարող սուբյեկտներին: Սակայն հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ համադրում ենք փաստացի կատարողականը  ճշտված տարեկանի պլանի նկատմամբ, արդյունքում պարզ մաթեմատիկանա հաշվարկի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ 2019թ.-ին պետական բյուջեի գերակատարում չի եղել: Հարկ է նշել, որ գերակատարման կամ թերակատարման մասին համար անհրաժեշտ է փաստացի կատարողականը համադրել ճշտված ցուցանիշների հետ:

Փաստորեն, օրենքով հաստատված բյուջեն իսկապես գերակատարվել է,  իսկ ճշտված բյուջեն, որն ավելի բարձր նշաձող էր սահմանում, գերակատարել չի հաջողվել»։

Placeholder