Բարձր դատարանը չեղարկել է Մուշարաֆի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը
Իրավունք
13:23 14/01/2020
Աշխարհ

Բարձր դատարանը չեղարկել է Մուշարաֆի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը

Լահորի Բարձր դատարանը ոչ սահմանադրական է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը և չեղարկել է կոլեգիայի կողմից կայացված մահվան դատավճիռը: Այս մասին գրում է regionmonitor-ը։

Դեկտեմբերի 17-ին Պակիստանի Հատուկ դատարանը Մուշարաֆին, որն այժմ գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում, մահապատժի էր դատապարտել պետական դավաճանության գործով:

Սակայն դրանից 10 օր անց Մուշարաֆը պետական դավաճանության գործով դատավճիռը բողոքարկել էր Լահորի Բարձր դատարանում, որն էլ չեղարկել է վերջինի նկատմամբ կայացված մահապատժի որոշումը:

76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքները, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել Էր 2001-2008 թվականներին, կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողության կասեցման և երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ:

Placeholder
Բարձր դատարանը չեղարկել է Մուշարաֆի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը