Հրայր Թովմասյանը զրույց  է ունեցել ԵԽ  եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Իրավունք
18:54 15/01/2020
Հայաստան

Հրայր Թովմասյանը զրույց է ունեցել ԵԽ եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի  մամուլի բաժնի տարածած հաղորդագրությունից:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները:

Placeholder
Հրայր Թովմասյանը զրույց է ունեցել ԵԽ եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ