Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է Իրանը
Քաղաքական
16:34 15/01/2020
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է Իրանը

Ենթադրվում է, որ Թեհրանում Մեծ Բրտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը հեռացել է Իրանից: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական  IRIB հեռուստառադիոընկերությունը:

«Ասում են՝ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հեռացել է Իրանից նախանական ծանուցումից հետո և համաձայն կանոնների»,- նշված է հեռուստառադիոընկերության հայտարարության մեջ:

Tasnim  գործակալությունը  նույնպես հայտնել է, որ Մաքերը լքել է Թեհրանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի կառավարությունը քննարկում է Թեհրանում բողոքի ցույցերին մասնակցելու համար Ռ. Մաքերին միջազգային օրենքներին համապատասխան վտարելու հնարավորությունը:

 

Placeholder
Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է Իրանը