Արթուր Վանեցյան. Իմ զգուշացումը առնչվում էր նաև ՍԴ  շուրջ իրադարձություններին
Քաղաքական
11:14 15/01/2020
Հայաստան

Արթուր Վանեցյան. Իմ զգուշացումը առնչվում էր նաև ՍԴ շուրջ իրադարձություններին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային Անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հղած ուղերձում Վանեցյանն ընդգծել էր. «Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից: Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն»։

Իսկ սրանից առաջ՝ հրաժարականի խոսքում հիշեցրել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։

Placeholder
Արթուր Վանեցյան. Իմ զգուշացումը առնչվում էր նաև ՍԴ շուրջ իրադարձություններին