Հոլիվուդի լավագույն դերասանը՝  ըստ Քվենտին Տարանտինոյի
Մշակույթ
15:02 16/01/2020
Աշխարհ

Հոլիվուդի լավագույն դերասանը՝ ըստ Քվենտին Տարանտինոյի

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի կարծիքով, Հոլիվուդի լավագույն դերասանը Քրիս Փայնն է: kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ռեժիսորը նշել է, որ Փայնի լավագույն աշխատանք է համարում նրա դերը Թոմ Սքոթի «Անկառավարելին» թրիլլերում: Նա նաև նշել է դերասանի աշխատանքը «Աստղային ուղի» ֆիլմում: Տարանտինոյի խոսքով, եթե ունենար ճիշտ դեր, ապա կհրավիրեր Փայնին իր ֆիլմ:

Քվենտին Տարանտինոն հայտնի  է «Քրեական ընթերցվածք», «Ջանգո ազատագրվածը»,
«Անփառունակ սրիկաները» և այլ ֆիլմերից: Նրա «Մեկ անգամ Յոլիվուդում» ֆիլմն այս տարի  առաջադրվել է  է «Օսկար» մրցանակի:

Ամերիկացի դերասան Քրիս Փայնը սկսել է նկարահանվել 2003 թ-ից, նկարահանվել է «Շտապօգնություն» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում։ Հիմնականում հանդես է գալիս մարտաֆիլմերում։ Նա չորրորդ դերասանն է, ով մարմնավորել է ԿՀՎ-ի վերլուծաբան Ջեք Ռայանի կերպարը։  

Placeholder
Հոլիվուդի լավագույն դերասանը՝ ըստ Քվենտին Տարանտինոյի