Սթիվեն Քինգի համար արվեստում կարևորը որակն է, ոչ թե «բազմազանությունը»
Մշակույթ
10:20 16/01/2020
Աշխարհ

Սթիվեն Քինգի համար արվեստում կարևորը որակն է, ոչ թե «բազմազանությունը»

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը հայտարարել է, որ արվեստի հարցերում իր համար կարևոր է որակը, ոչ թե «բազմազանությունը»: Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ  նա մեկնաբանել է առաջիկայում կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության շուրջ ստեղծված իրավիճակը. քննադատություններ են հնչում բացառապես տղամարդ ռեժիսորների  և միայն սպիտակամորթ դերասանների առաջադրման համար:

«Ես երբեք արվեստի հարցում չէի մտածի բազմազանության մասին: Միայն որակ»,- հայտարարել է Քինգը:

Նրա հայտարարությունը սոցիալական ցանցերում քննադատության է արժանացել:

Սթիվ Քինգի  գրքերը վաճառվել են ավելի քան 350 միլիոն օրինակով, վեպերից շատերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր, մինի սերիալներ, հեռուստահաղորդումներ, կոմիքսներ։ Քինգը հրատարակել է 54 վեպ, որոնցից 7-ը` «Ռիչարդ Բախման» կեղծանունով։ Հեղինակել է նաև վեց գիտահանրամատչելի գիրք։ Այս ամենից բացի, գրել է մոտավորապես 200 պատմվածք, որոնց մեծ մասը զետեղվել է հեղինակի կազմած ինը ժողովածուներում։ Նրա շատ ու շատ ստեղծագործություններում գործողությունները տեղի են ունենում հայրենի Մեն նահանգում։ Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» վեպի հիման վրա նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը:
 

Placeholder
Սթիվեն Քինգի համար արվեստում կարևորը որակն է, ոչ թե «բազմազանությունը»