Պատերին կան վնասվածքներ, հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի շրջանում. Նոր մանրամասներ Կուտոյանի սպանությունից
Իրավունք
19:09 17/01/2020

Պատերին կան վնասվածքներ, հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի շրջանում. Նոր մանրամասներ Կուտոյանի սպանությունից

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը  հայտնեց այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվությունը.

«Դեպքի վայրում հայտնաբերվել է «ԳԼՈԿ»  տեսակի  ատրճանակ, տեղում պարզվել է, որ այն օրինական պարգևատրման կարգով ստացած իր  զենքն է՝ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից պարգևատրված: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ,  պատերին կան վնասվածքներ:

Դեպքի առնչությամբ  հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով: Այսինքն՝ ինչ կա ձեռքի տակ այդ փաստով էլ հարուցվել է: Սակայն կլինեն բազմաթիվ այլ վարկածներ:

Տեսախցիկների տեսագրությունները առգրավման պրոցեսի մեջ են:  Հրազենային վնասվածքը  եղել է քունքի շրջանում»:

Նա նաև ավելացրեց, որ այս պահին շարունակվում են  հարցաքննությունները: 

Placeholder
Պատերին կան վնասվածքներ, հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի շրջանում. Նոր մանրամասներ Կուտոյանի սպանությունից