Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության
Մշակույթ
19:44 17/01/2020
Աշխարհ

Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության

ԵՀՄՖ-ն տեղեկացնում է, որ ստացել է  Semper Opera Ball-ի պատասխանը: 

«Ինչպես նշել էինք ավելի վաղ՝ ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը նամակներով դիմել էին Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյին՝ պահանջելով բացատրություն Դրեզդենի Semper Opera Ball-ի ներկայացման մեջ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի ազգայնամոլական ցանկությամբ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության կասեցման շուրջ։

Աշոտ Գրիգորյանի նամակին մեկ օրում տվել է պատասխան Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյի անունից։

ԵՀՄՖ նախագահի պատասխանը, որը կլինի խիստ՝ կներկայացնենք մոտ օրերս։
Նշենք, որ եթե պրն․ Գրիգորյանին հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի և վերջինիս հետ աշխատող գործակալության ղեկավար Ռենե Մասսիսի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա անկասկած՝ Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության, ինչին, անկասկած՝ հետամուտ կլինի ԵՀՄՖ-ն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Եվրոպայի հայկական միությունների ֆորումը դիմում-բողոք է ներկայացրել Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավարին՝ պահանջելով բացատրություն և պատասխան կատարված ազգայնամոլ քայլի շուրջ:

 

Placeholder
Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության