Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով
Իրավունք
16:55 17/01/2020
Հայաստան

Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով

ArmDaily-ի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Կուտոյանը մեկնել էր Մեծ Բրիտանիա՝ Քեմբրիջի համալսարան, մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով։ Սակայն վերջերս նրան հետ են կանչել Հայաստան` ինչ որ խնդիրներից ելնելով։ Թե ով և ինչ նպատակով էր Կուտոյանին Հայաստան վերադառնալու պահանջ ներկայացրել, դեռևս ճշտվում է։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ դեպքից առաջ Կուտոյանը որոշ հանդիպումներ է ունեցել, որից հետո վերադարձել է տուն և ինքնասպանություն գործել։ 

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա նիկոլականները սպանությունը կգցեն սերժականների վրա, սերժականները՝ նիկոլականների վրա: Իսկ ինձ թվում է, որ այս դեպքում հետքերը Հայաստանից դուրս են տանում»: 

«Կույս ձևանալու վախտերը անցել են»,- եզրակացնում է իր ֆեյսբուքյան էջում «Ադեկվատներից»  Արթուր Դանիելյանը և  մատնանշում նրանց, ովքեր ինքասպան չեն լինի՝ ակնհայտորեն ակնարկելով ոչ անվտանգ մթնոլորտը. «... ինձանից զատ Տեր Նակալյան Կոնստանտինը, Մալյան ու Սամսոնյան Նարեկները: Վերջինս հանգիստ կարա ինքնասպանության հասցնի շատերին, բայց ոչ ինքն իրեն: Ինքնասպան չեն կարա լինեն նաև Հրայր Թովմասյանը, Վովա Գասպարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Սեյրան Օհանյանը, Գևորգ Կոստանյանը»։ 


«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը իր կարծիքն է հայտնում դեպքի հետ կապված. «Կուտոյանի մահը քննարկվում է անվտանգության ծառայության նախկին պետերից մեկի - Մարյուս Յուզբաշյանի սպանության շարքում։ Բայց շատ ավելի ճիշտ կլինի դիտարկել այս մահը այս վերջին մի-քանի ամսվա մեջ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի (2019-ի սեպտեմբերի վերջ Երեւանում) եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի (2019-ի նոյեմբերի վերջ Ռուսաստանում) սպանության-"ինքնասպանության" շարքում։»։ 

Իր մեկ այլ գրառմամբ առաջարկում է՝ Արթուր Վանեցյանին պետական պահպանություն ապահովեք։ 
 
ԼՈՒՐԵՐ.com- ի հարցին, է պատասխանել   ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը. «Չեմ կարող ասել ահազանգ է, թե ոչ, բայց ոստիկանության գեներալ-գնդապետ, 2008-ին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հետ կապված՝ ունեմ արդեն իմ սուբյեկտիվ կարծիքը և կարող եմ ասել՝ նա ինքնասպան չի եղել: Այս դեպքի մասին էլ կասեմ կարծիքս՝ օրեր հետո, երբ իրավապահները կներկայացնեն դեպքի մանրամասները»:

«Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվոր օգտատերեր "ժպտավուն" և "սրտիկային" սմայլիկներ են դնում այդ նյութրի տակ՝ իրենց վերաբերմունքն այպես արտահայտելով երիտասարդի մահվան կապակցությամբ...

Մեր հասարկաությունը հիվանդ է...Հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու...». մեջբերում  Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։ 

Սոցցանցերում տարածվում ու քննարկվում է նաև Գեորգի Կուտոյանի՝ կենսագրության՝ Վիքիպեդիայից  ջնջելու փորձերը.
 



«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալներով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում։ Դիակի կողքին եղել է ատրճանակ։


Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը armeniasputnik-ի հետ զրույցում զուգահեռներ է անցկացրել ՆԳՆ նախկին ղեկավարի և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ։

«Մենք տեսնում ենք, որ բավականին կայացած, պետության առաջ իրենց պարտքը կատարող մարդիկ նման ցավալի վախճան են ունենում։ Սա իսկապես վատ միտում է և վատ նշան պետության համար», – ասաց նա։

Ալավերդյանն ասել է, որ՝  ամենասարսափելին այն է, որ ոչ ոք չգիտի` ով կհայտնվի թիրախում և որ՝  երկրի իշխանությունները պետք է զբաղվեն այդ մարդկանց անվտանգությամբ։

«Վատ նշան է»՝ ընդհանուր առմամբ գնահատել է նա։

«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը:

Placeholder
Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով