Հայտնի է՝ երբ կլինի «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը
Մշակույթ
14:47 17/01/2020
Աշխարհ

Հայտնի է՝ երբ կլինի «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը

HBO-ի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը ասել է, թե երբ դուրս կգա «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը: Այս մասին գրում է mignews-ը։

«Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2022 թվականին», - մեկնաբանել է Բլոյսը:

Նշվում է, ար այն պատմելու է Թարգերիան ընտանիքի պատմությունը, որից սերում են «Գահերի խաղ»-ի մի շարք առանցքային կերպարները:

Պրեմիերայի ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, քանի որ նախագիծը գտնվում է զարգացման վաղ փուլում: Անգամ հայտնի չէ, թե երբ կսկսվեն նկարահանումները:

 

Placeholder