Ալվինա Գյուլումյանը ընտրվել է Սահմանադրական Դատարանի փոխնախագահ
Իրավունք
17:37 17/01/2020
Հայաստան

Ալվինա Գյուլումյանը ընտրվել է Սահմանադրական Դատարանի փոխնախագահ

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը։ ՍԴ տարածած տեղեկատվության համաձայն, նա ստացել է նիստին մասնակցած 8 դատավորների քվեն:

Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956թ. հունվարի 20-ին Ադրբեջանում:

1978թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1978-1985թթ. Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ: 1985-1996թթ. Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։ 1996-2003թթ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։1998-2001թթ. սահմանադրական փոփոխությունների պետական հանձնաժողովի անդամ: 1997-1999թթ. Հայաստանում դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ:

1997-2003թթ. Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ: 2001-2003թթ.

դասավանդել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում /մարդու իրավունքներ/: 2003-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:

2012-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: 2014թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

Placeholder
Ալվինա Գյուլումյանը ընտրվել է Սահմանադրական Դատարանի փոխնախագահ