Սեպսիսից տարեկան 6 մլն մարդ է մահանում
Առողջություն
11:42 17/01/2020
Աշխարհ

Սեպսիսից տարեկան 6 մլն մարդ է մահանում

Սեպսիսն ամեն տարի հանգեցնում է աշխարհում 11 միլիոն մարդու մահվան ՝ խլելով ավելի շատ կյանք, քան քաղցկեղը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով «Հիվանդությունների գլոբալ բեռի մասին» զեկույցը։

Ուսումնասիրության համար կարևորվել է հանգամանքը, որ  2017-ին սեպսիսից մահացությունների թիվը  աշխարհում կազմել է  բոլոր մահերի 19,7% -ը: Ընդհանուր առմամբ, աշխարհում 48.9 միլիոն մարդու մոտ հայտնաբերվել է հիվանդությունը, ինչը զգալիորեն գերազանցում է մինչ այժմ առկա գնահատականները:

Այսպիսով, 2018 թ.-ին ԱՀԿ փորձագետները հայտնում են, որ հիվանդությունը զարգանում է տարեկան 30 միլիոն մարդու մոտ և մինչև 6 միլիոն մարդու կյանք է խլում:

Զեկույցում ասվում է, որ մահվան դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել երեխաների և դեռահասների շրջանում, դեպքերի 85% -ը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Ամենավատ իրավիճակը Աֆրիկայի երկրներում է. այստեղ հիվանդության տարածման ամենաբարձր մակարդակն է գրանցվել։ Այսպիսով, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունություն սեպսիսից տարեկան մահանում է 771 մարդ՝ 100000 մարդու հաշվարկով: Դրան հաջորդում են  Չադը, Հարավային Սուդանը, Լեսոտոն, Սոմալին, Նիգերը, Գվինեան, Մալին, Բուրկինա Ֆասոն, Սիերա Լեոնեն:

Սեպսիսը արյան թարախային վարակ է,  որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։ Սեպսիսի աղբյուր կարող է դառնալ վարակված վերքը կամ տարբեր տեղադրության, մեծության ու ծավալի թարախային օջախը։

Placeholder
Սեպսիսից տարեկան 6 մլն մարդ է մահանում