«Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տա, որ ՍԴ դատավորների վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն
Օրվա մամուլ
10:05 18/01/2020
Հայաստան

«Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տա, որ ՍԴ դատավորների վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցի հիմնական թեման եղել են ՍԴ վաղ կենսաթոշակի օրենքի մեխանիզմները: Բուքիքիոն ասել է. «Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի սահմանադրական կարգի պահապանն է, ՍԴ նախագահները հանձնաժողովի գործընկերներն են, ուստի իրենք թույլ չեն տա, որ նրանց վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն, անձեռնմխելիության նորմերը ոտնահարեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը:

Դա «կզսպի՞» կարմիր գծերը հատած ՀՀ իշխանություններին։ «Կդժվարանամ ասել, սակայն Բուքիքիոն առաջին հերթին հետաքրքրվել է վաղաժամ թոշակի օրենքի կամավորության սկզբունքով, նա լավ գիտի, որ հարուցվել են քրեական գործեր, դոսյեներ են հավաքվում»: Բուքիքիոն, ըստ մեր աղբյուրի, վստահեցրել է, որ եթե նորմերը չպահպանվեն, իրենք խիստ հայտարարություն կընդունեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տա, որ ՍԴ դատավորների վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն