Լուվրը փակվել է ակցիայի պատճառով
Մշակույթ
09:00 18/01/2020
Աշխարհ

Լուվրը փակվել է ակցիայի պատճառով

Փարիզում նախօրեին կենսաթոշակայի բարեփոխումներին դեմ բողոքի ակցիա իրականացնողներն արգելափակել են Լուվրի մուտքը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, թանգարանը ստիպված դադարեցրել էր իր աշխատանքը։ Հաղորդվում է, որ Լուվրի մի քանի աշխատողները միացել էին ցուցարարներին։

«Մոնա Լիզան գործադուլ է հայտարարել, Լեոնարդուն գործադուլ է հայտարարել»,- վանկարկել են թանգարանի մոտ հավաքված մարդիկ։

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի սկզբից։ Ցուցարարները բողոքում են կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան բարձրացնելու դեմ:

Placeholder
Լուվրը փակվել է ակցիայի պատճառով