Այսօր Լոզանում արագավազքում իր առաջին «ստուգարքը» կհանձնի Սպարտակ Ոսկանյանը
Սպորտ
12:29 18/01/2020
Աշխարհ

Այսօր Լոզանում արագավազքում իր առաջին «ստուգարքը» կհանձնի Սպարտակ Ոսկանյանը

Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը:

Հունվարի 19 -ին 1, 5 կմ արագավազքւմ իր ունակությունները կդրսևորի Հայաստանի ներկայացուցիչ,աշոցքցի  16 ամյա Սպարտակ Ոսկանյանը: Նա հունվարի 21-ին կպայքարի  10կմ մրցատարծության դասական ոճում:

Լոզանում,  նախորդ խաղերի համեմատ, մասնակից երկրների քանակը ութով ավելի է: Այս միջոցառմանը հայտավորվել են   79 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների  14 - 18 տարեկան 1872 մարզիկ -մարզուհիներ:

Պատանեկան սպորտի համաշխարհային ստուգատեսը կավարտվի հունվարի 22 –ին:

Placeholder
Այսօր Լոզանում արագավազքում իր առաջին «ստուգարքը» կհանձնի Սպարտակ Ոսկանյանը