Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:
Հուղարկավորությունը` հունվարի 20-ին, ժամը 14:00-ին` նույն վայրից:
Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):
Գեորգի Կուտոյանը 39 տարեկան էր, ամուսնացած է, ունի մեկ որդի։