Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է ստացել
Մշակույթ
10:37 18/01/2020
Աշխարհ

Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է ստացել

Իրանահայ երգիչ Անդին իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Անդրանիկ Մադադյանը՝ Անդին,  ծնվել է 1958 թվականին ապրիլի 21-ին Թեհրանում, պարսկահայերի ընտանիքում։ 22 տարեկանում տեղափովել է Լոս Անջելես ու սկսել զբաղվել իր երազած աշխատանքով: Նա ասել է, որ ինչ ինքը ստեղծում է, ստեղծում է «իր ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»:

Միջոցառման հանդիսավոր հյուրերից է եղել փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի քույրը, ով Անդիի վաղեմի ընկերներից է: Նա խոստովանել է, երբ առաջին անգամ լսել է Անդիի կատարումները, ցանկացել է նրա հետ զուգերգ ունենալ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Placeholder
Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է ստացել